Գլխավոր Ավելին

Վալենտինա Վարդանյանը՝   American College of Rheumatology Convergence 2023-ին մասնակից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ Վալենտինա Վարդանյանը ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում մասնակցել է American College of Rheumatology Convergence 2023 ռևմատոլոգիական կոնգրեսին:

Համագումարին քննարկվել են ռևմատոլոգիային վերաբերող բազմաթիվ արդի թեմաներ, մասնակցում էր աշխարհի ավելի քան 50 երկրի ներկայացուցիչ։

Այս տարի առանձնակի ուշադրություն են դարձրել բորբոքային միոպաթիաներին, ռևմատոլոգիական հիվանդությունների շրջանակներում թոքերի ախտահարմանը, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշին, IgG4-փոխկապակցված հիվանդությանը: Ելույթներով են հանդես եկել ոլորտի հայտնի գիտնականները։

Ամենամյա ACR Convergence Կոնգրեսը միջազգային ռևմատոլոգիայի կարևորագույն իրադարձություններից մեկն է, որին մասնակցելով ոչ միայն ձեռք են բերում նոր գիտելիքներ, այլեւ ընդլայնում կապերը, շփումները տարբեր մասնագետների հետ։

×
facebook sharing button facebook